«Հարսնաքարի ողբերգությունը» շահարկող խուժանը չի կարող լինել քաղաքացիական հասարկության մաս

Անիմաստ է խոսել այն մասին, որ դեպքը ողբերգական էր, դատապարտելի է օրենքի ողջ խստությամբ, իրավաբանական հարթությունից զատ ակնկալում էր բարոյական «դատաստան», պետք է լինի հասարակության համընդհանուր ուշադրության կենտրոնում:

Իրավիճակից տեղյակ և սթափ դատող ցանկացած մարդ կվկայի, որ պետությունը հարցին մոտեցավ ամենաբարձր մակարդակով’ թե՛ իրավական, թե՛ բարոյական հարթություններում:

Ոչ ոք չի փորձում և չի էլ կարող պնդել, թե այս ամենը համարժեք է մարդու կյանքին, սակայն չպետք է ընկնել մյուս ծայրահեղության մեջ և այս ողբերգական դեպքը դարձնել խուժանությունների, անդաստիարակությունների ու անհանդուրժողականության պլանավորված քաղաքական ալիքի ծնունդ:

Իրոք սեփական կարծիքը ունեցող, կիրթ և օբյեկտիվ դժգոհություն արտահայտող օգտատերերի շվաքի տակ անձրևաորդերի նման բուսնել են իրենց քաղաքացիական հասարկության մաս համարող ինչ որ մարդիկ, ովքեր հարցը տանում են անձնական վիրավորանքների, հայհոյանքների, սադրանքների դաշտ:

Նմանօրինակ համացանցային խուժանություններ անող, իրենց մտավորական համարող զանգվածի հիստերիկ և սադրիչ գործողությունները առաջացրել են արդեն շատերիս զայրույթը:

Հորդորում եմ կարգի բերել Ձեզ, չփորձել ապակայունացնել իրավիճակը, Ձեր մի քանի հոգանոց «կուտոկը» չհամարել լուրջ շարժում: Եվս մեկ անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ Ձեզանից. Վահեի մահը, որ բոլորիս վիշտն ու դժբախտությունն է, չդարձնել քաղաքական շահարկումների առարկա:

 

Կարեն ԱՎԱԳՅԱՆ
Facebook սոցիալական կայք 

Հետևեք մեզ նաև Telegram-ում