Դիվանագիտական աշխատանքն ու բյուջեից ծախսված միլիոնավոր դոլարները ջուրն են ընկնում

«Անկախ նրանից մարդը բողոքում է իրեն ծեծելուց թե չի բողոքում, մարդը մահանում է, թե չի մահանում, միևնույն է այսպիսի դեպքերը փաստագրվում են ու հայտնի են դառնում աշխարհի /Հայաստանով հետաքրքրված/ բոլոր պետություններին ու նաև այնտեղ ապրող գործարարներին, ովքեր պատրաստվում են Հայաստանում ներդրում կատարել:

Հայաստանը միլիոնավոր դոլարներ է ծախսում արտերկրում դեսպանություններ պահելու համար, որպեսզի Հայաստանի վարկը տվյալ երկրում այնքան բարձրանա, որ և տնտեսապես և քաղաքականապես այդ երկիրի հետ խորացվեն հարաբերությունները ու մի այսպիսի դեպք, որը արժանի արձագանք չի ստանում իշխանությունների կողմից լրիվ ջուրն է լցնում տարիներով կատարված դիվանագիտական աշխատանքը ու մեր բյուջեից ծախսված միլիոնավոր դոլարները, էլ չեմ խոսում Հայաստանում ներդրումներ կատարելուց հրաժարվող մարդկանց մասին…»

 

Առաքել ՍԵՄԵՐՋՅԱՆ
Facebook սոցիալական ցանց 

Հետևեք մեզ նաև Telegram-ում