«Հարսնաքար»-ի տեսախցիկները չէին նկարահանում
Նմանատիպ
«Նախաքննությամբ պարզվել է, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղադրված տեսահսկման համակարգը իրականացրել է զուտ դիտարկման գործառույթ, այսինքն իրականացվել է տեսահսկում: Ձայնագրում կամ տեսանկարահանում որպես այդպիսին չի եղել»,- այդ մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ բաժնի պետ Արսեն Այվազյանը:
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ռեստորանային համալիրի տեսահսկող համակարգում ձայնագրող սարք ընդհանրապես չկա, հաղորդում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը:
Իսկ այն հարցին, որ տեսահսկող և տեսանկարահանող սարքերն այսօր անբաժան են, Այվազյանը պատասխանեց. «Այդ հարցը ծագել է նաև մեզ մոտ: Քննություն է կատարվել և, ըստ տվյալների, դեպքին նախորդած ժամանակահատվածում ձայնագրող սարքի մոտ առաջացել է անսարքություն, որի պատճառով դեպքին նախորդող օրերին և դեպքի օրը ձայնագրող սարքը բացակայել է տեսահսկող համակարգից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում