Արագիլ․ Հայաստանի բնության զարդը

Արագիլ․ Հայաստանի բնության զարդը

Արագիլը տարբեր մշակույթներում համարվում է ավետաբեր, կյանքի և դրականի խորհրդանիշ թռչուն։ Հայաստանում հանդիպում է արագիլների 2 տեսակ․ սպիտակ և սև արագիլները։

Սև արագիլ

Սև արագիլն ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող է։ Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում։

Այս թռչունները սովորաբար զույգ են կազմում ամբողջ կյանքի համար և ամեն տարի բնադրում են նույն վայրում․ նրանք հոգատար ծնողներ են։ Սակայն բնական սելեկցիան, ադապտացվելու ու սուղ պայմաններում գոյատևելու հրամայականը երբեմն ստիպում է արագիլներին ազատվել ավելի թույլ, նվազ ձագերից, ինչը ավելի մեծ շանսեր է ստեղծում ուժեղ ձագերի գոյատևման համար։

Միջավայրի աղտոտումը լուրջ վտանգ է ստեղծում արագիլների համար․ նրանք սկսում են սնվել թափոններով՝ ենթարկվելով թունավորման ռիսկի։ Նուբարաշենի աղբավայրում ամռան ամիսներին կարելի է տեսնել արագիլների մեծ երամներ, որոնք սնունդ հայթայթելու համար հավաքվում են այնտեղ։ Սա իր մեջ խոշոր ռիսկեր է պարունակում, որովհետև պլաստիկից ու այլ տեխնածին նյութերից պարտաստված առարկաները կարող են դառնալ արագիլների մահվան պատճառ։

2020թ-ից Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը սկսել է արարատյան դաշտում արագիլների էկոլոգիայի ուսումնասիրության ծրագիր, որի նպատակն է բացահայտել աղտոտման արեալը։

Արագիլները չվող թռչուններ են․ աշնան ամիսներին նրանք մասսայաբար չվում են ավելի տաք երկրներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում