ՄԱԿ-ը զգուշացնում է աշխարհում թմրամոլության աճի մասին

ՄԱԿ-ը զգուշացնում է աշխարհում թմրամոլության աճի մասին

Կիրակի օրը՝ հունիսի 25-ին, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի զեկույցում ասվում է, որ տարեցտարի կոկաինի շուկան վերելք է ապրում։

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ կոկաինի պահանջարկը և առաջարկը կտրուկ աճել են ամբողջ աշխարհում, իսկ մետամֆետամինի շրջանառությունն ընդլայնվել է կայացած շուկաներից դուրս (օրինակ՝ Աֆղանստան)։

Ըստ պաշտոնական տվյալների՝ թմրամիջոցներ օգտագործողների թիվը 2011-2021թթ.-ներն ընկած ժամանակահատվածում աճել է 23 տոկոսով՝ 240 միլիոնից հասնելով 296 միլիոնի։

ՄԱԿ-ի զեկույցում ասվում է նաև, որ 2021 թվականի դրությամբ թմրամիջոցների օգտագործման խանգարումներից տառապող մարդկանցից միայն ամեն հինգերորդն է ստանում բուժում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում