Աշխարհի մեծահարուստ հայերը․Սերգեյ Գալիցկի
Նմանատիպ
Forbes-ի միլիարդատերերի 2023թ-ի ցուցակում ընդգրկված է ընդհանուր առմամբ 9 հայ։ Նրանցից ամենամեծ կարողությունն ունի Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)՝ «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիրը։ Forbes-ի վարկանիշում նա 932-րդն է՝ 3․2 մլրդ․դոլար կարողությամբ։
Սերգեյ Գալիցկին ծնվել է 1967 թվականի օգոստոսի 14-ին, Կրասնոդարի երկրամասի Լազարևսկոե գյուղում. Իսկական ազգանունը Հարությունյան է։ Իր ծագման մասին Գալիցկին ասել է։ «75 տոկոսով ես էթնիկ ռուս եմ և 25 տոկոսով հայ։ Քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ապա, ցավոք, հայերեն չգիտեմ, բայցև հպարտ եմ իմ հայկական արմատներով»։
Ռուսաստանահայ միլիարդատիրոջ կարողությունը 2014թ-ին գնահատվել է 10․ 3 միլիարդ դոլար, սակայն վերջին 10 տարում նրա կարողությունը սրընթաց անկում է ապրել՝ պայմանավորված մի շարք գործոններով։
Նրա հիմնած «Մագնիտ» սուպերմարկետների ցանցը Ռուսաստանում ունի շուրջ 26000 խանութ․ 2018թ-ին Գալիցկին «Մագնիտի» իր բաժնեմասերը գրեթե ամբողջությամբ վաճառել է ՎՏԲ բանկին, որի կառավարման խորհրդում է նաև ինքը։ «Մագնիտի» վաճառքից Գալիցկին ստացել է 2․4 մլրդ․ դոլար։
Գալիցկուն է պատկանում նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբն ու ակադեմիան։ Նա իր անձնական միջոցներից 460 միլիոն դոլար ներդրել է գերժամանակակից մարզադաշտի կառուցման մեջ, որը կոչվում է «Գոլիզեում»։
Գալիցկին նաև 70 միլիոն դոլարով Կրասնոդարում հիմնել է բուսաբանական այգի, որտեղ տնկել է 500 ծառ և 800 վարդենի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում