Drone Photo Awards 2023․ Հատընտիր ֆոտոշարք

Drone Photo Awards 2023․ Հատընտիր ֆոտոշարք

Drone Photo Awards-ը վերջին տարիներին պարբերաբար անց է կացնում անօդաչու թռչող սարքերով ստացված ֆոտոների մրցույթ։ Մրցույթի պաշտոնական կայքում գրված է, որ իրենց նպատակն է խրախուսել ու քաջալերել լուսանկարիչներին՝ արվեստը նոր կերպով պատկերելու գործում։

Հատկապես վերջին տարիներին ապշեցնում է անօդաչու թռչող սարքերի էվոլյուցիան։ Այդ փոքրիկ սարքերը կարողանում են նոր հորիզոններ բացել լուսանկարիչների համար, իսկ այս արվեստը գնահատողներին պարգևել նոր զգացողություններ։

Իտալիայի Սիենա քաղաքում ամփոփվել են Photo Drone Awards 2023 մրցույթի արդյունքները։ Կազմակերպիչները հայտարարել են հաղթող և գովասանքի արժանացած մասնակիցների ցանկը։

1․ Պավել Յագելլո

Ջրածածկ զանգակատունը հիշեցնում է, որ արհեստական Ռեսիա լճի տակ է գտնվում 1950-ականներին հեղեղված իտալական Կուրոն Վենոստա գյուղը։

2․ Դհանու Պարան

Փղի քունը մակերեսային է, ուստի հանգստացող հսկային հնարավոր է մոտենալ միայն անձայն կվադրոկոպտերի օգնությամբ։

3․ Լալիթ Եկանայակե

Շրի Լանկայում տեղի անտառային փոքր փղերը վերջին տարիներին զարգացրել են աղբավայրերում կեր փնտրելու վատ սովորություն:

4․ Դեյվիդ Մաչետ

Ֆրանսիացի լարախաղաց Նաթան Պաուլինը հաղթահարում է Ալպյան լեռնազանգվածի երկու հարյուր մետրանոց հատվածը Մոնբլանի մոտ՝ 2460 մ բարձրության վրա։

5. Ջոաննա Սթեյդլ

Սերֆերը Նյու Յորք նահանգի ափերին՝ Ատլանտյան օվկիանոսի ալիքների վրա, թողնում է ջրաշիթի հետք։

6․ Թոմաս Վիջայան

Սվալբարդում երկրորդ տարին անընդմեջ սառույցը սկսում է սովորականից շուտ հալվել, նշում է արևելյան սառցե դաշտի վրա արված այս լուսանկարի հեղինակը։

7․ Ռաջ Մոհան

Հսկայական աղետալի աղբավայր հնդկական Պալիկարանայ ճահիճում, որտեղ բնակվում են ֆլամինգոներ և այլ հազվագյուտ թռչուններ

8․ Իգնասիո Մեդեսը

Մարդու թոքերի նմանվող այս նախշերը ստեղծվել են Կոլորադո գետի չորացող հունից ջուրը հեռացնելու արդյունքում:

9․ Օմիդ Հեյդարիֆար

Իրանական Քրդստանի բնակիչները խարույկների շուրջ պարելով նշում են Նավրուզը

Հետևեք մեզ նաև Telegram-ում