Աշխարհի հսկա նավերը․ ֆոտոշարք

Աշխարհի հսկա նավերը․ ֆոտոշարք

Ու՞մ է պատկանում աշխարհի ամենամեծ զբոսանավը և ու՞ր է նավարկում ամենամեծ բեռնակիրը։ Ի՞նչ տեսք կունենան ապագայի նավերը։ Բոլոր պատասխանները՝ ստորև․

Այսօր աշխարհում ամենամեծ բեռնափոխադրող նավը «Հաղթանակ» (Triumph)-ն է, որը պատկանում է ճապոնական Mitsui O.S.K. Lines ընկերությանը։ Այս կոնտեյներային նավը կարող է տեղավորել 20170 բեռնարկղ։ Բայց արդեն շուտով իր առաջին ուղևորությունը կկատարի OOCL “Hong Kong” բեռնափոխադրող նավը, որի տարողությունը ռեկորդային 21 հազար բեռնարկղ է։
Դեռևս 25 տարի առաջ այս թիվը հազիվ հասնում էր 4 հազարի։

1․ Հսկան հսկաների աշխարհում


2017 թվականին կատարած առաջին ուղևորության ժամանակ «Հաղթանակ» նավը հասել է մինչև Համբուրգ։ Նավի երկարությունը 400մ է, լայնությունը՝ 58 մետրից ավել։
Ճապոնական կազմակերպությունը, որին պատկանում է այս հսկայական նավը, պատրաստվում է պարբերաբար բեռնափոխադրումներ իրականացնել Արևելյան Ասիայի և Եպրոպայի միջև։

2․ Սուպերտանկեր


Աշխարհում ամենաերկար տանկերը 458 մ է` «Jahre Viking» անունով։ Այն կառուցվել է 1979 թվականին։ Ամբողջությամբ բարձված լինելու դեպքում այն չէր կարողանում անցնել Լա Մանշը, ինչպես նաև Սուեզի ու Պանամայի ջրանցքները։ 2004 թվականին նավն անվանափոխվել է «Knock Nevis», իսկ վեց տարի անց դուրս է գրվել շահագործումից։

3․ Քաղաքը ծովի վրա

Ամենամեծ զբոսաշրջային նավը, որ գոյություն ունի աշխարհում, կոչվում է «Ծովերի ներդաշնակություն» («Harmony of the seas»)։ Այն ունի 362 մ երկարություն և հնարավորություն է տալիս միաժամանակ ճանապարհորդել 6200 ուղևորների ու 2100 աշխատակազմի անդամների։ Այստեղ կա ամեն ինչ հարմարավետ հանգստի համար․ 20 ռեստորան, 23 լողավազան և, նույնիսկ զբոսայգի՝ էկզոտիկ բույսերով։

4․ Շեյխի խաղալիքը

Մեծահարուստները հաճախ են մրցակցում միմյանց հետ՝ աշխարհի ամենամեծ զբոսանավն ունենալու համար։ Այժմ այդ տիտղոսը պատկանում է արաբական շեյխ Խալիֆ Ալ Նահյանին։ Նավը ունի ուղղաթիռի հարթակ, ՀՕՊ համակարգ, սեփական սուզանավ։

5․ Ութ տախտակամած և երեք լողավազան

Ամենամեծ առագաստանավը կառուցվել է Nobiskrug նավաշինարանում՝ ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի համար։ Նավը անվանվել է Sailing Yacht “A” և արժե 400 մլն․ եվրո։

6․ Ամենաթանկ ռազմանավը

Գրեթե 13 միլիարդ դոլար է ծախսվել այս ավիակիր նավի կառուցման վրա։ 2017 թվականի ապրիլից այս նավի վրա ԱՄՆ-ը անց է կացնում ռազմածովային վարժանքներ։ Մինչ այս ռազմանավի կառուցելը, ԱՄՆ-ն ուներ 18 ավիակիր։ Նավը նորարարություն է՝ Ջերալդ Ռ․Ֆորդ շարքից, և համալրված է էլեկտրոմագնիսկան կատապուլտներով։

7․ Ամենահզոր սառցահատը

Օվկիանոսում լողացող 3 մ հաստությամբ սառո՞ւյց․ բնավ խնդիր չէ ռուսական ատոմային սառցահատ «Արկտիկայի» համար։
Այն նախատեսված է Արկտիկան ուսումնասիրելու համար։

8․ Հյուրանոց ջրի վրա

Իտալացի ինժեներ Ջանուլկա Սանտոզուոսսոն ցանկանում է փոխել զբոսաշրջային նավերի մասին պատկերացումը։ Թեպետ այս նավը դեռևս միայն նախագիծ է, բայց կառուցելուց հետո «MorphHotel»-ը արդյունավետ կօգտագործի վերականգնվող ռեսուրսները և կհատի օվկիանոսներն ու ծովերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում