WhatsApp-ը ներկայացնում է նոր գործառույթ

WhatsApp-ը ներկայացնում է նոր գործառույթ

Meta կորպոռացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է WhatsApp մեսինջերի նոր գործառույթ։ Այն թույլ է տալիս QR կոդերի միջոցով չաթերը մի սարքից մյուսը փոխանցել։ Նոր գործառույթը վերացնում է ամպային պահեստում կրկնօրինակներ ստեղծելու անհրաժեշտությունը:

WhatsApp-ը բազմիցս քննադատվել է չաթերը մի սարքից մյուսը փոխանցելու հարցում չափազանց բարդ լինելու համար: Նոր գործառույթով օգտատերը պետք է գնա «չաթեր» բաժին և ընտրի «փոխանցել չաթերը»: Այնուհետև պետք է սկանավորել QR կոդը նոր սարքի վրա, և նամակագրության ամբողջ պատմությունը կպատճենվի նոր սմարթֆոնում: Ֆունկցիան կաշխատի միայն նույն օպերացիոն համակարգով և նույն Wi-Fi ցանցին միացված սարքերի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում