«Վագները» մոտ 100 մլն․-ի վնաս է հասցրել Դոնի Ռոստով քաղաքին

Նմանատիպ
«Վագներ» ՄՌԿ-ի կողմից հունիսի 24-ի ապստամբության փորձի ժամանակ Դոնի Ռոստով մտած ծանր տեխնիկան քաղաքային ճանապարհներին և մայթերին հասցրել է զանգվածային վնասներ։
Այս մասին գրել է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով քաղաքային վարչակազմին։
Ռոստովի իշխանությունները վնասը գնահատել են 92,5 մլն ռուբլի։ «Նախնական հաշվարկներով՝ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում վնասի չափը կազմել է 28,8 մլն ռուբլի։ Վնասվել է նաև հինգ միավոր մասնագիտացված քաղաքային տեխնիկա։ Դրանց վերականգնման համար պահանջվում է 63,7 մլն ռուբլի»,- ասվել է վարչակազմի հայտարարության մեջ։
Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն մանրամասնել է, որ քաղաքում վնասվել է ճանապարհի 12 հազար ք/մ տարածք և 210 ք/մ մայթ։
Հունիսի 24-ի գիշերը «Վագներ» ՄՌԿ-ի զինյալները Ռոստովը անարյուն գրավեցին , իսկ երեկոյան վարձկան ստորաբաժանումները լքեցին քաղաքը։ Չնայած այն հանգամանքին, որ ապստամբությունը պատճառեց ինչպես ենթակառուցվածքների վնաս, այնպես էլ դարձավ 13 ռուս օդաչուների մահվան պատճառ, ո՛չ «Վագների» ղեկավարը, ո՛չ վարձկանները ոչ մի պատիժ չկրեցին։
Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածության համաձայն՝ վարձկանները տեղափոխվում են Բելառուս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում