Աշխարհի մեծահարուստ հայերը․ Ռուբեն Վարդանյան
Նմանատիպ
Ռուբեն Վարդանյանը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում #2259-ն է․ նրա կարողությունը գնահատվում է 1․2 միլիարդ դոլար: Վարդանյանը հայտնի է որպես ռուսական ֆոնդային շուկայի հայր, նա 1990-ականների սկզբին համահիմնադրել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը։
2013 թվականին վարդանյանն ու նրա մենեջերները 1․4 միլիարդ դոլարով վաճառեցին «Տրոյկա դիալոգ»-ը պետական «Սբերբանկ»-ին։ Վարդանյանը 2014-ին հիմնել է «Vardanyan, Broitman և գործընկերներ» ներդրումային ընկերությունը, որը սպասարկում է մեծահարուստ անձանց։ Այս ընկերության կողմից կառավարվող ակտիվների պորտֆելը ներառում է ինչպես սեփական կապիտալը, այնպես էլ իրավունքնր Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում գործող ընկերությունների ֆինանսական պարտավորությունների նկատմամբ: Կառավարման ենթակա ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 1․5 միլիարդ դոլարը։
Վարդանյանը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահեղինակներից է՝ Նուբար Աֆեյանի և հանգուցյալ Վարդան Գրեգորյանի հետ միասին։
2021-ին Ռուբեն Վարդանյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և տեղափոխվել Հայաստան՝ հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից։ 2022թ-ի աշնանը Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար, իսկ 2023 թվականի փետրվարին ազատվեց այդ պաշտոնից։
Ռուբեն Վարդանյանը վարում է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում