Կինովարձույթում ամենաշատ վաստակած ֆիլմերը

Կինովարձույթում ամենաշատ վաստակած ֆիլմերը

Կինոյի պատմության ողջ ընթացքում ստեղծվել են հազարավոր ֆիլմեր․ դրանցից քչերին բախտ է վիճակվել համաշխարհային ճանաչում ձեռք բերել, ստանալ մրցանակներ և վայելել հանդիսատեսի սերն ու ճանաչումը։

Կան դասական ֆիլմեր, որոնք դիտվում են բոլոր սերունդների կողմից, կան ֆիլմեր, որոնք ստացել են Օսկար, Ոսկե գլոբուս և այլ հեղինակավոր մրցանակներ։ Բայց միշտ չէ, որ մրցանակակիր ֆիլմերը նաև հաջողություն են արձանագրել կինովարձույթում։

Times-ը ներկայացնում է կինոյի պատմության ամենաշատ գումար վաստակած 5 ֆիլմերը։

5.Star Wars: Episode VII – The Force Awakens․ $2.071.310.218

Աստղային պատերազմները կինոյի պատմության ամենահայտնի և սիրված ֆիլմերի շարքին է դասվում։ Ֆանտաստիկ ժանրի  ֆիլմաշարը մեծ պոպուլյարություն է վայելում  1977թ-ից իվեր, երբ դուրս եկավ առաջին ֆիլմը։

Համենայնդեպս, այս շարքի մեջ ամենաշատ գումար աշխատել է 2015թ-ին դուրս եկած խռոնոլոգիայի 7-րդ մասը։ 2․07 միլիարդ դոլար հասույթով այն կինոյի պատմության ամենաեկամտաբեր 5-րդ ֆիլմն է։

4. Titanik. $2.264.743.305

1997թ-ին էկրան բարձրացած Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմն իսկական սենսացիա էր․ այն ստացավ կինոյի ժանրում հնարավոր գրեթե բոլոր բարձրագույն մրցանակները։ Դժվար է գտնել մարդու, ով գոնե 1 անգամ չի դիտել կամ չի լսել այս ֆիլմի մասին։ Աշխարհի ամենամեծ նավի խորտակման դրամատիկ պատմության էկրանավորումը միանշանակ կինոյի պատմության ամենահաջողված գործերից մեկն է։

Թեև ֆիլմը էկրան է բարձրացել 26 տարի առաջ, այն հաջողությամբ պահում է պատվավոր 4-րդ գորիզոնականը  կինովարձույթում հավաքած գումարով։ Անհրաժեշտ է նաև նշել, որ երկար տարիներ Տիտանիկը այս ցուցանիշով առաջինն էր։

3․ Avatar: The Way of Water․ $2․320․250․281

Ջեյմս Քեմերոնի հեղինակած «Ավատար» ֆիլմի 2-րդ մասը էկրաններ բարձրացավ 2022թ-ի դեկտեմբերին։ Փաստացի կես տարում այս ֆիլմը դարձավ կինովարձույթում հավաքած գումարով պատմության 3-րդ ֆիլմը։ Սա ինքնին ռեկորդային արդյունք է։

Ֆիլմի հաջողությունը մեծապես բացատրվում է նաև նրանով, որ «Ավատար» ֆիլմի բոլոր երկրպագուները երկար տարիներ սպասում էին 2-րդ մասի թողարկմանը։

2․ Avengers: Endgame․ $2․799․439․100 

«Վրիժառուները» ֆրանշիզայի վերջին մասը, որը էկրան բարձրացավ 2019թ-ին, հիրավի համարվում է այս ֆիլմաշարի ամենադրամատիկ մասը, որը ունեցել է բացառիկ հաջողություն նաև կինովարձույթում։

Ներկայում այն ամենաշատ հասույթ գեներացրած ֆիլմերի թոփում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն մեկ ֆիլմի։

1. Avatar $2.923.706.026 

Ջեյմս Քեմերոնի 2009թ-ին նկարահանված «Ավատար» ֆիլմի առաջին մասը կինովարձույթում հավաքել է գրեթե 3 միլիարդ դոլար։ Սա բացարձակ ռեկորդ է կինոյի ողջ պատմության ընթացքում։

Երևակայական Պանդորա մոլորակում ծավալվող իրադարձությունները ներկայացնելու համար ֆիլմում կիրառվել են ժամանակակից համակարգչային գրաֆիկայի բոլոր հնարավորությունները։ Այդուհանդերձ, չնայած անիրական պերսոնաժներին, ֆիլմը հանդիսատեսի կողմից սիրվել և ընդունվել է առավելագույն չափով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում