Պենտագոնը հայտնել է, որ կասետային ռումբերն արդեն մատակարարվել են Ուկրաինա
Նմանատիպ
Ուկրաինան արդեն ստացել է Վաշինգտոնի կողմից հատկացված կասետային զինամթերքը, հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով շտաբների պետերի միացյալ շտաբի օպերատիվ բաժնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Դուգլաս Սիմսին։
«Մինչ օրս կասետային զինամթերքն իսկապես առաքվել է Ուկրաինա»,- ասել է Սիմսը։
Միաժամանակ, Սիմսը չի հստակեցրել՝ ուկրաինացի զինվորականներն արդեն օգտագործել են դրանք, թե ոչ։
Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քոլին Քալը հուլիսի 7-ին ասել էր, որ ԱՄՆ իշխանությունները որոշել են Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթը հատկացնել, որը, ի թիվս այլ զինատեսակների, ներառում է կասետային զինամթերք։
«Խոսքը 155 մմ և 105 մմ արկերի մասին է։ Փաթեթը ներառում է նաև Patriot և HIMARS համակարգերի հրթիռներ»,- մանրամասնել է Քալը։
Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում պաշտպանել է իր որոշումը՝ պնդելով, որ Ուկրաինան կասետային զինամթերքի կարիք ունի։
«Ինձանից որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի համոզեմ ինքս ինձ դա անել (փոխանցման մասին որոշում կայացնել): Կարծում եմ, որ նրանց պետք է կասետային զինամթերք»,- ասել է Բայդենը՝ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ կասետային զինամթերքն արգելված է ավելի քան 100 երկրներում։ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիան ստորագրվել է 2008թ։ Դա ենթադրում է համապատասխան զինամթերքի օգտագործման, արտադրության և տեղափոխման արգելք։ Ընդհանուր առմամբ միացել է 123 երկիր։ Նրանց թվում չեն Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը։
Կասետային զինամթերքն առաջին անգամ օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սա զենքի դաս է, որը ներառում է հրթիռներ, ռումբեր, հրթիռային և հրետանային արկեր, որոնք պայթում են օդում և ավելի ցրում են ռումբեր լայն տարածության վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում