Բայդենը թույլ է տվել Եվրոպա ուղարկել մինչև 3000 պահեստազորային

Բայդենը թույլ է տվել Եվրոպա ուղարկել մինչև 3000 պահեստազորային

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարող է հետագայում Եվրոպայում տեղակայման համար օգտագործել մինչև 3000 պահեստազորային զինվորական:

Համաձայն նոր գործադիր հրամանի, որը հինգշաբթի օրը՝ հուլիսի 13-ին, ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անհրաժեշտ է ուժեղացնել ԱՄՆ զորքերի ակտիվ կոնտինգենտը ՆԱՏՕ-ի «Ատլանտյան վճռականություն» («Atlantic Resolve») գործողության արդյունավետ իրականացման համար՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (EUCOM) պատասխանատվության գոտում և շրջակայքում։

EUCOM-ը նշում է, որ այս հրամանագիրը չի փոխի Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը։ Պենտագոնի միացյալ շտաբի օպերատիվ բաժնի ղեկավար Դուգլաս Սիմսը  լրագրողներին ասել է՝ խոսքը լրացուցիչ ուժերի մասին չէ։ Նրա խոսքով՝ պահեստազորայինները կստանձնեն առաջադրանքներ, որոնք նախկինում կատարում էին զինվորականները՝ որպես «ակտիվ» կոնտինգենտի մաս: Ի վերջո, ըստ Պենտագոնի, դրանց տեղակայման վերաբերյալ որոշումը մնում է EUCOM-ի հրամանատարությանը:

«Սա հաստատում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությանն անսասան աջակցությունն ու նվիրվածությունը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական և չհրահրված պատերազմից հետո»,- ընդգծել է Սիմսը։

Ըստ Politico-ի, պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախատեսում է մոտ ժամանակներս պահեստազորայիններ տեղակայել, այնուամենայնիվ, այս քայլը ցույց է տալիս Եվրոպայում ակտիվ հերթապահ զորքերի լարվածությունը՝ Ուկրաինա ռուսական բանակի ներխուժումից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում