Շիրակի մարզում ծաղկել են Կարմիր գրքում գրանցված դեղին ջրաշուշանները
18/07/2023 16:25
Կարդացեք նաև
«Արփի լիճ» ազգային պարկում ծաղկել են դեղին ջրաշուշանները (դեղին կոկոռ)։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջական միջավայրի նախարարությունը՝ ֆեյսբուքյան էջում։

«ՀՀ-ում դեղին կոկոռն աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում, ինչպես նաև կանգուն ջրերում ու լճակներում»,- ասված է հաղորդագրությունում:

Դեղին կոկոռը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում