Այսօրվանից կգործեն «Հայաքվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում

Այսօրվանից կգործեն  «Հայաքվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում

Այսօր սկսվում է «Հայաքվե»-ի ստորագրահավաքի չորրորդ շաբաթը:

«38500 համաքաղաքացիներ արդեն միացել են նախաձեռնությանը առաջին երեք շաբաթների ընթացքում, և մենք վճռական ենք շարունակելու մեր աշխատանքը՝ անհրաժեշտ թվից ավել քաղաքացիների աջակցություն ստանալու, և այս կարևորագույն օրենքի նախագիծը Ազգային ժողով մտցնելու նպատակով»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՀայաՔվեի» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Նաև, ուրախությամբ հայտնում եմ, որ այսօրվանից գործելու են քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում: Մեր աջակիցներին, որոնք մինչև հիմա հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս համայնքներում, հատուկ խնդրում եմ միանալ մեզ այս շաբաթվա ընթացքում, միացնել իրենց ձայնը մեր օր օրի թափ հավաքող պահանջին, և նեցուկ դառնալ Արցախում պայքարող մեր քույրերին և եղբայրներին: Բոլորիդ ցանկանում կամք, եռանդ ու վճռականություն, Աստված զորավիգ մեր պայքարող տեսակին»,-հայտնել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում