Պուտինը 5 տարով բարձրացրել է պահեստազորի տարիքային շեմը

Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել զինվորականների, նավաստիների, սերժանտների, մասնագետների, սպայական անձնակազմի և շարքային զինծառայողների կոչում ունեցող քաղաքացիների համար զինվորական ռեզերվի տարիքային շեմը հինգ տարով բարձրացնելու մասին։
Коммерсантъ-ի հաղորդմամբ՝ հրամանագիրը հրապարակված է Ռուսաստանի իրավական ակտերի պորտալում։
Բարձրացվել է զորահավաքային ռեզերվում պահեստազորի գտնվելու տարիքային շեմը՝ ավագ սպաների համար՝ մինչև 65 տարեկան (60 տարեկանից), կրտսեր սպաների համար՝ մինչև 60 տարեկան (55 տարեկանից), այլ կոչում ունեցողների համար՝ մինչև 55 տարեկան (45 տարեկանից)։ Ավագ սպայական կոչում ունեցողների համար տարիքային շեմը չի փոխվել (70 տարի)։
Թվարկված առաջին կարգի զինծառայողների տարիքային շեմը 35-ից բարձրացվել է 40, երկրորդ կարգի՝ 45-ից 50, իսկ երրորդ կարգի՝ 50-ից 55 տարեկան։ Պայմանագիր հնարավոր կլինի կնքել նաեւ օտարերկրյա քաղաքացու հետ մինչեւ 52 տարեկան։
Օրենքը ենթադրում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը կլինի ժամկետ, երբ զորակոչիկները փուլ առ փուլ կանցնեն թոշակի։
Օրինագիծը Պետդումա է ներկայացվել 2022 թվականի նոյեմբերին, այն պատրաստվել է մի խումբ պատգամավորների կողմից՝ պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ։ Երրորդ ընթերցմամբ նախաձեռնությունն ընդունվել է հուլիսի 18-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում