Հուլիսի 24-ը պատմության մեջ

Հուլիսի 24-ը պատմության մեջ

Պատմության մեջ հուլիսի 24-ը նշանավորվել է մի շարք հիշարժան իրադարձություններով։ Times-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը։

Սիմոն Բոլիվար 

1783թ-ին ծնվել է Լատինական Ամերիկայում իսպանական գաղութային կայսրության դեմ ազգային-ազատագրական շարժումների առաջնորդ, Վենեսուելայի ազգային հերոս Սիմոն Բոլիվարը։

1819–1822 թվականներին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի տարածքները, իսկ 1824 թվականին՝ Պերուն։ 1824 թվականին ազատագրել է Պերուն ու կանգնել Վերին Պերուի տարածքում ստեղծված Բոլիվիա հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին (1825)։

Փաստացի Սիմոն Բոլիվարը Լատինական Ամերիկայում Իսպանական գաղութային կայսրության կործանման ճարտարապետն է եղել։

Ալեքսանդր Դյումա Հայր 

1802թ-ին ծնվել է աշխարհահռչակ ֆրանսիացի գրող «Երեք հրացանակիրներ», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Կոմսուհի Դե Մոնսորո», «Մարգո Թագուհին» և այլ հանրահայտ վեպերի հեղինակ Ալեքսանդր Դյումա հայրը։ Նրա ստեղծագործությունները դասվում են աշխարհում ամենաշատ լեզուներով թարգմանված և ամենաշատ կարդացված գրքերի շարքին։

Դյումայի որդին՝ Ալեքսանդրը, ևս ստեղծագործել է․ նրա գրչին է պատկանում օրինակ «Կամելիազարդ տիկինը» վեպը․ Գրողներին չշփոթելու համար սովորաբար նրանց կոչում են Ալեքսանդր Դյումա հայր և որդի անուններով։

Ջենիֆեր Լոպես

1969թ-ին ծնվել է աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Լին Լոպեսը։ Նա ծնվել է  Նյու Յորքում պուեռտոռիկացի ծնողների ընտանիքում։ Լոպեսը համարվում է կոմերցիոն տեսանկյունից 21-րդ դարի ամենահաջողակ և ամենահայտնի արտիստներից մեկը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում