Սթենլի Կուբրիկ․ Սկանդալային ռեժիսորը

Սթենլի Կուբրիկ․ Սկանդալային ռեժիսորը

«Դուք կարող եք դառնալ ինձ նման մեծ կինոռեժիսոր, եթե ամբողջ ուժով ընդդիմանաք ձեր աշխատանքին խառնվելու բոլոր փորձերին և հավատարիմ մնաք ինքներդ ձեզ»․ Սթենլի Կուբրիկ

1928թ-ի հուլիսի 26-ին Նյու Յորքի՝ հրեա գաղթականների ընտանիքում ծնված տղային վիճակված էր դառնալ համաշխարհային կինեմատոգրաֆի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Նա ապրեց 71 տարի, այդ ընթացքում նկարահանեց 13 ֆիլմ, որոնցից շատերը դարձան կինոյի պատմության կուլտային նմուշներ։

Կուբրիկի աշխատանքերը գովաբանվում և անիծվում էին նույն եռանդով, թեև նրա  ֆիլմերի հեղինակությունը ժամանակի ընթացքում աճում էր: Նա կինոյի ասպարեզ դուրս եկավ այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Մարդասպանի համբույրը» (1953) և «Սպանությունը» (1956), «Փառքի ուղիները» (1957): «Սպարտակ» էպոսի էկրանավորումից հետո (1960 թ.) Կուբրիկը մտավ մեծ կինոգործիչների պանթեոն։

Նրա ֆիլմերը, որոնք հիմնականում վեպերի և կարճ պատմվածքների էկրանավորումներ են, պատկանում են տարբեր ժանրերի և հատկանշական են իրենց ռեալիզմով, սև հումորով, յուրօրինակ կինեմատոգրաֆիական լուծումներով, նկարահանման հրապարակի ընդգրկուն դիզայնով և զգացմունքային երաժշտության կիրառմամբ։

1940-ականների վերջում և 1950-ականների սկզբում Look ամսագրում լուսանկարիչ աշխատելուց հետո Կուբրիկը սկսեց լուսանկարել փոքր բյուջեով կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև 1956 թվականին United Artists կինոընկերության համար նկարահանեց իր առաջին կարևոր հոլիվուդյան «Սպանություն» ֆիլմը։ Սրան հետևեց երկու համագործակցություն Քըրք Դուգլասի հետ՝ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին պատմող «Փառքի արահետները» (1957) և պատմական «Սպարտակ» ֆիլմը (1960)։ Նրա հեղինակությունը որպես կինոռեժիսոր աճում էր Հոլիվուդում, և նրան է մոտենում Մառլոն Բրանդոն՝ «Միաչքանի տղամարդիկ» (1961) ֆիլմը նկարահանելու առաջարկով, սակայն վերջում Բրանդոն որոշում է ինքը լինել ֆիլմի ռեժիսորը։

Լինելով պահանջկոտ կատարելապաշտ՝ Կուբրիկը վերահսկում էր ֆիլմարտադրության գործընթացի գրեթե բոլոր կողմերը՝ սցենարից և ռեժիսորական աշխատանքից մինչև մոնտաժը, անսահման նվիրվածություն էր ցուցաբերում իր ֆիլմերի ստեղծման և տեսարանների նկարահանման գործընթացին՝ անընդհատ շփման մեջ լինելով իր դերասանների և գործընկերների հետ։ Երբեմն Կուբրիկը պահանջում էր նույն տեսարանը նկարահանել ավելի քանի տասն անգամ, որը պատճառ էր հանդիսանում իր և դերասանական անձնակազմի միջև հաճախակի տարաձայնությունների։

Թեև Կուբրիկի ֆիլմերը վատ համբավ էին բերում որոշ դերասանների, կինոարտադրության ոլորտում դրանք դառնում էին նորարարություններ։ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968 թ.) ֆիլմի գիտական ռեալիզմը և նորարարական հատուկ Էֆեկտները կինոարտադրության ոլորտում աննախադեպ էին, և այս ֆիլմի շնորհիվ Կուբրիկն արժանացավ իր միակ Օսկարին՝ Լավագույն վիզուալ էֆեկտների համար։ Սթիվեն Սփիլբերգն այս ֆիլմը կոչել է իր սերնդի «մեծ պայթուն», և այն համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը։ 18-րդ դարի իրադարձությունների մասին պատմող «Բարրի Լինդոն» (1975) ֆիլմի նկարահանման համար Կուբրիկը ձեռք է բերել ՆԱՍԱ-յի համար արտադրված «Կառլ Ցայսի» տեսապակիներ՝ մոմի բնական լույսի տակ նկարահանումներ իրականացնելու համար։ Իր «Փայլատակում» (1980) ֆիլմով Կուբրիկն առաջին ռեժիսորներից էր, որն օգտագործել է ստեդիկամ (steadicam)՝ բարդ նկարահանումներ իրականացնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ Կուբրիկի ֆիլմերը խնդրահարույց էին և արժանանում էին բազմատեսակ արձագանքների՝ մասնավորապես «Լարովի նարինջը» (1971), որը Կուբրիկը Մեծ Բրիտանիայում հանեց շրջանառությունից լրատվամիջոցների մոլեգնությունը զսպելու նպատակով, դրանք առաջադրվում էին Օսկարի, Ոսկե Գլոբուսի կամ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի և ենթարկվում էին կինոքննադատների վերաարժևորումներին։

Կուբրիկի վերջին ֆիլմը՝ «Լայն փակված աչքերով», ավարտին է հասցվել Կուբրիկի մահվանից կարճ ժամանակ առաջ՝ 1999 թվականին, երբ ռեժիսորն արդեն 70 տարեկան էր։ Այս բարդ հոգեբանական թրիլլերը պատճառ դարձավ հոլիվուդյան ամուսիններ Նիկոլ Քիդմանի և Թոմ Քրուզի ամուսնալուծության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում