ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 400 մլն դոլարի ռազմական օգնություն

ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 400 մլն դոլարի ռազմական օգնություն

ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն, որի մեջ ներառված են լինելու HIMARS համակարգի համար նախատեսված հրթիռներ և այլ զինամթերքներ։ Այս մասին հայտնում է Associated Press -ը։

«Փաթեթն իր մեջ ներառում է բազմաթիվ զինատեսակներ, սկսած HIMARS և կատարելագործված NASAMS համակարգերի համար նախատեսված հրթիռներից, վերջացրած Stinger և Javelin հակատանկային համակարգերով»,-նշում է գործակալությունը։

Բացի այդ, Պենտագոնը նախատեսում է Ուկրաինային տրամադրել Hornet տեսակի անօդաչու թռչող սարքեր, Hydra-70 տեսակի հրիռներ և 32 հատ Stryker զրահամեքենաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում