Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված վիճակը

Նմանատիպ
Ջեյհուն Բայրամովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Ինչպես նշում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ադրբեջանական կողմը շնորհակալություն է հայտնել Աբդոլլահիանին հայ-ադրբեջանական հակամարտությունում կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու համար։
Ադրբեջանի արտգործնախարարությունն, իր հերթին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը քննադատել է Հայաստանի կողմից Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը։ Ադրբեջանական կողմն այն «քաղաքական մանիպուլյացիա» է կոչել և նշել, որ Հայաստանը «պետք է դադարեցնի տարածաշրջանում իրականացնող սադրանքներն ու հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին։ Երկուստեք կարևորվել է Իրանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված տրանսպորտային ուղիների՝ երկաթգծի և ճանապարհի շինարարության մասին պայմանավորվածությունը։ Միևնույն ժամանակ ընդգծվել են գոյություն ունեցող «որոշ դժվար հարցերին» լուծում գտնելու հնարավորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում