Էդգար Պետրոսյանը Ստամբուլում դուրս է եկել ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Էդգար Պետրոսյանը Ստամբուլում դուրս է եկել ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Ըմբիշ Էդգար Պետրոսյանը (48 կգ) դուրս է եկել Ստամբուլում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

1/16 եզրափակիչում նա հաղթել է ամերիկացի Էզեկիլ Վիտին (8:0), 1/8 եզրափակիչում` թուրք Աբդուլսամետ Ուկարին (7:0), իսկ քառորդ եզրափակիչում` հնդիկ Պատիլին (8:0):

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 55 կգ քաշային Յուրի Կարապետյանը, մեկնարկային գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Թուրալ Ահմադովին (5: 2): 1/8 եզրափակիչում Կարապետյանը պարտության է մատնելնորվեգացի Մարիո Անդրեա Մարիուտին (10:6): Սակայն քառորդ եզրափակիչում զիջել է իրանցի Ալիռեզային։ Գոտեմարտն ավարտվել է ոչ-ոքի՝ 1: 1, բայց քանի որ վերջին միավորը վաստակել է իրանցի ըմբիշը, հաղթանակը շնորհվել է նրան:

Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում