ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 29 Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմի Խաչի միջոցով ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտնել է, որ ո՛չ ինքը, ո՛չ հարազատներից որևէ մեկը կապ չի կարողացել հաստատել իր հոր հետ, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում