Ռուսաստանը պատրաստ չէ հավատալ ԱՄՆ-ի խոսքերին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ չէ հավատալ ԱՄՆ-ի խոսքերին․ Պեսկով

«Կրեմլը պատրաստ չէ հավատալ ԱՄՆ-ի հավաստիացումներին ռուսական հացահատիկի արտահանման դյուրացման վերաբերյալ, եթե Մոսկվան վերադառնա հացահատիկի գործարքին։  Բացարձակապես ոչ»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախատել էր Ռուսաստանին հացահատիկի գործարքից դուրս գալու համար։ Նա կրկնել է այն թեզը, թե իբր ԱՄՆ պատժամիջոցները չեն վերաբերում սննդին ու պարարտանյութերին։ Բլինկենի խոսքով՝ գործարքի ժամանակ ԱՄՆ-ը լուծում էր բեռնափոխադրումների և ապահովագրության հետ կապված խնդիրները։ Իսկ եթե Ռուսաստանը վերադառնա պայմանավորվածություններին, ապա Վաշինգտոնը կշարունակի «անել ամեն անհրաժեշտը» սննդամթերքի արտահանման համար, վստահեցրել է պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքը, որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսի 22-ին, նախատեսում էր ուկրաինական հացահատիկի արտահանում Սև ծովով և ռուսական պարենի ու պարարտանյութերի համաշխարհային շուկաներ արտահանման սահմանափակումների վերացում։ Սակայն Մոսկվան դժգոհ էր, քանի որ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չէր կատարվում։

Արդյունքում՝ հուլիսի 18-ին Սևծովյան նախաձեռնությունը դադարեցրեց իր գործունեությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում