Թուրքիայի առևտրային խոշոր նավահանգստում պայթյուն է որոտացել

Թուրքիայի առևտրային խոշոր նավահանգստում պայթյուն է որոտացել

Թուրքական «Դերինջե» խոշոր առևտրային նավահանգստում, որը գտնվում է Մարմարի ծովում, տեղի ժամանակով 14․40-ին խոշոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Հուրիյեթ պարբերականը։

Նշվում է, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ, սակայն հստակ թիվը դեռևս հայտնի չէ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է նավահանգստի վերելակներից մեկը։

«Նախնական վարկածն այն է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավերից մեկն այդ պահին ցորեն էր բարձում»,- ասված է պաշտոնական հայտարարությունում։

Պարբերականը նշում է, որ պայթյունը որոտացել է Անկարայի կողմից հացահատիկային գործարքի հետ կապված լուծումներ գտնելու ֆոնին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախատեսվում է Էրդողանի և Պուտինի քննարկումը՝ հացահատիկային գործարքի հետ կապված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում