Նորածիններին հաճախ տրվող անունները՝ ըստ սեռի․ 2023թ․ հունվար-հունիս
Նմանատիպ
Հայաստանում 2023 թվականի հունվար–հունիս ամիսներին ծնվել է 8067 աղջիկ և 8872 տղա։ Աղջիկներին ամենից շատ անվանակոչել են Նարե (367 երեխա), իսկ տղաներին` Դավիթ (564 երեխա)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեի մամուլի ծառայությունը` ներկայացնելով նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը, որտեղ 50 անուն է նշված։
Ցանկի առաջին տասնյակում են հետևյալ անունները՝
Արփի (277), Մարիա (255), Լյուսի (207), Մարի (195), Մանե (172), Անգելինա (166), Եվա (162), Լուսե (148) և Աննա (148)։
Տղաներից 441-ին անվանակոչել են Նարեկ, 275-ին` Մարկ, 264-ին` Հայկ, 257-ին` Տիգրան, 240-ին` Մոնթե, 232-ին` Արեգ, 225-ին` Միքայել, 216-ին` Ռոբերտ, իսկ 203-ին` Լեո։
Աղջիկներին անվանակոչել են նաև Անահիտ (144), Մարիամ (138), Արիանա (136), Միլա (132), Էլեն (130), Նանե (129), Անի (127), Էմիլի (125), Էվա (115), Սառա (105), Ամելի (103), Միլենա (102), Ադրիանա (102), Էլինա (97), Սոֆի (97), Գայանե (92), Յանա (90), Արինա (88), Տաթև (83), Հասմիկ (78), Լիլիթ (75), Լիա (73), Սոնա (68), Արևիկ (60), Գոհար (60), Կարինա (59), Սյունե (55), Միլանա (50), Նատալի (49), Կարինե (49), Սուսաննա (46), Մերի (45), Սոֆիա (43), Լինա (42), Մոնիկա (42)։
Տղաների ծնողներն էլ նախընտրել են Արմեն (188), Դանիել (185), Արամ (177), Արթուր (155), Գոռ (151), Ալեքս (148), Արեն (147), Հովհաննես (145), Արման (125), Սամվել (124), Լևոն (115), Արսեն (105), Գևորգ (103), Աշոտ (100), Ավետ (92), Ալեն (91), Սարգիս (90), Կարեն (88), Էրիկ (80), Գագիկ (74), Վահե (71), Վան (71), Արտյոմ (71), Մաքս (62), Վարդան (56), Աբել (50), Մհեր (50), Հարություն (47), Ռուբեն (45), Ալեքսանդր (44), Անդրանիկ (42), Վահան (41), Հակոբ (40), Նոյ (40), Ռաֆայել (38) անունները։
Աղջիկների ցուցակը եզրափակում են Վիկտորյա, Անուշ, Արմինե, Նարինե, Ռուզաննա, իսկ տղաներինը` Գրիգոր, Համլետ, Մենուա, Սուրեն, Ալբերտ անունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում