Հայաստանի հավաքականն ԱՊՀ երկրորդ խաղերում 6 մեդալ ունի
Նմանատիպ
Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է 140-ից ավել մարզիկներով։
Հայաստանի ընտրանին ԱՊՀ երկրորդ խաղերում այս պահի դրությամբ նվաճել է 6 մեդալ:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Բելառուսի 10 քաղաքներում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Ռուսաստանի Դաշնության թիմը: Նրանք ընդհանուր առմամբ ունեն 153 մեդալ, որոնցից 77-ը ոսկե: Երկրորդ տեղում 122 ընդհանուր մեդալով Բելառուսն է, որոնցից 27-ը ոսկե մեդալներ են, իսկ եռյակը 48 մեդալով եզրափակում է Ուզբեկստանը (9 ոսկե մեդալ):
Հայաստանի ընտրանին 5-րդն է՝ ընդհանուր 6 մեդալով:
Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունի հրաձիգ Նարե Գաբրիելյանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատ ոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում