Նորվեգիան ավելի քան 70 մլն դոլարանոց հակադրոնային համակարգ կուղարկի Ուկրաինա

Նորվեգիան ավելի քան 70 մլն դոլարանոց հակադրոնային համակարգ կուղարկի Ուկրաինա

Նորվեգական «Kongsberg Gruppen» միջազգային տեխնոլոգիական խումբն Ուկրաինային ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգ կմատակարարի, որի արժեքը 740 մլն նորվեգական կրոն է (70,8 մլն դոլար): Տեղեկությունը հայտնել է Նորվեգիայի կառավարությունը։

Ռուսաստանն ավելի վաղ դիմել էր ՆԱՏՕ-ի երկրներին և մեղադրել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու մեջ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։

Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում՝ տապալելով գործընթացը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում