Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 106-ը

Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 106-ը

Հավայան արշիպելագի Մաուի կղզում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 106-ի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մաուի շրջանի իշխանություններին:

Ավելի վաղ նահանգապետ Ջոշ Գրինը հայտնել էր 101 զոհի մասին։

«Զոհերի թիվը հասել է 106-ի»,- ասված է Մաուի շրջանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Հավայան Մաուի և Մեծ կղզիներում հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի պատճառով ու սաստկացել են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամուց: Հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքը։ Ավերվել է ավելի քան 200 տուն, 1000-ից ավել մարդ համարվում է անհետ կորած։ Հասարակական տրանսպորտը չի աշխատում, տեղի բնակիչները տարհանվել են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում