Բելառուսն առաջին անգամ կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովի միջոցառումներին
16/08/2023 12:31
Նմանատիպ
Բելառուսի պատվիրակությունն առաջին անգամ կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Յոհաննեսբուրգում։ Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Մենք ունենք համապատասխան հրավեր, և մեր պատվիրակությունն անպայման նախատեսում է այնտեղ լինել։ Մենք հասկանում ենք առաջիկա գագաթնաժողովի հիմնական թեման, այն հնչում է որպես «BRICS և Աֆրիկա. գործընկերություն համատեղ արագացված աճի, կայուն զարգացման և ներառական բազմակողմանիության համար»:
Այսպիսով, Բելառուսն առաջին անգամ կմասնակցի այս գագաթնաժողովի միջոցառումներին»,- ասել է դիվանագետը։
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից բելառուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում