Ոչնչացվել է ռուսական երկու Ալիգատոր ուղղաթիռ

Ոչնչացվել է ռուսական երկու Ալիգատոր ուղղաթիռ

Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղի տարածքում Ուկրաինայի Զինված ուժերի 47-րդ առանձին մեքենայացված բրիգադի (OMBR) զինծառայողները խոցել են ռուսական КА-52 ուղղաթիռ («Ալիգատոր»): Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշուկը։ Առավոտյան ժամը 07.40-ի սահմաններում ալիգատորին նկատել է զենիթահրթիռային հրետանային գումարտակի կրակային խումբը։

Ուղղաթիռը խոցվել է MANPADS-ով՝ մեկ հարվածի միջոցով: 47-րդ բրիգադի հաշվարկով սա արդեն 8-րդ «հավերժ հողին հանձնված КА-52»-ն է, ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ուկրաինական լրատվամիջոցների միջոցով հայտնի է դարձել, որ ժամեր անց նույն տեսակի ռուսական ուղղաթիռ է խոցվել Բախմուտի ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում