Ադրբեջանական կողմից կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ
Նմանատիպ
Ադրբեջանական կողմից կրակել են Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ։ ՏԵղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Օգոստոսի լույս 18-ի գիշերը` ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանին հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել»,– ասված է հաղորդագրությունում։
Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
ԱԱԾ–ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։
ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության և/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները արցախյան պատերազմից և հայկական զորքի հետքաշումից հետո տեղակայվել են Կապանի օդանավակայանի թռիչքուղուց մի քանի տասնյակ մետրի վրա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիք է մեկնել Երևան-Կապան ավիաչվերթով և հայտարարել, որ հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր թռիչքներ: Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները արցախյան պատերազմից և հայկական զորքի հետքաշումից հետո տեղակայվել են Կապանի օդանավակայանի թռիչքուղուց մի քանի տասնյակ մետրի վրա
Հետևեք մեզ նաև Telegram-ում