Հինգ երկրներ կդառնան BRICS-ի նոր անդամներ

Հինգ երկրներ կդառնան BRICS-ի նոր անդամներ

Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն ԲՐԻԿՍ-ի նոր մասնակիցները կդառնան, հայտնել է UOL բրազիլական լրատվական պորտալը՝ հղում անելով գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագծին: Այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ աշխարհագրական հավասարակշռությունը պահպանելու համար ցուցակում կարող է ներառվել ևս մեկ աֆրիկյան երկիր։

Ավելի վաղ ՀԱՀ արտգործնախարար Նալեդի Պանդորը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցի շուրջ և փաստաթուղթ է ընդունել, որում շարադրված են դրա սկզբունքները:

Չինաստանի ժողովրդական համալսարանի «Չունյան» ֆինանսների ինստիտուտի ավագ գիտաշխատող Չժոու Ռոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Յոհանեսբուրգի գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ի ընդլայնումն անխուսափելի կդառնա, կազմակերպության շրջանակներում համագործակցության ոլորտները նույնպես կավելանան:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը, դրան ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի ղեկավարները, Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում