Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից արդեն հաջորդ շաբաթ․ ՌԴ ԱԳՆ
Կարդացեք նաև
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ավելի քան երկու տարի անդամավճարներ չի վճարում։ Այդ պատճառով կարող է քննարկվել անդամակցության ժամանակավոր կասեցման, ավելի ստույգ՝ մինչև վճարումների կատարումը ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Պանկինը դա բնորոշել է որպես կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված տեխնիկական հարց՝ հավելելով, որ հնարավոր որոշումը կախված է նախագահի դիրքորոշումից։
Պանկինը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում նախագահող Ռուսաստանը պատասխանատու է օրակարգի համար։ Գագաթնաժողովին նախորդելու է արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ հանդիպումը։
Հարցին՝ Հայաստանի հարցը կքննարկվի՞ հաջորդ շաբաթվա միջոցառումներին, նա պատասխանել է, որ դա հնարավոր է, սակայն կախված է մյուս անդամների համաձայնությունից։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը նախատեսված է նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը կողմ է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացվելուն։ Վարչապետի խոսքով՝ երկիրն առաջիկա հինգ տարում մտադիր չէ ակտիվացնել աշխատանքը կազմակերպությունում։ Ավելի վաղ Երևանը սառեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, իսկ 2024 թվականի դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անվերադարձի կետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում