Արցախցի երիտասարդին առևանգել են ադրբեջանական դրոշը պղծելու համար

Արցախցի երիտասարդին առևանգել են ադրբեջանական դրոշը պղծելու համար

Ադրբեջանական լրատվական գործակալությունը խոստովանում է, որ Հակարիի կամրջի ապօրինի անցակետում Բաքվի ահաբեկիչներն առևանգել են երեք արցախցի երիտասարդների, որոնք «պղծել են ադրբեջանական դրոշը»  2021 թ-ին։

Նրանք նաև կադրեր են բերում տեսանյութից, որում իբրև թե առևանգված երիտասարդներն են, որոնք ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախից տեղափոխվում էին Հայաստան՝ համալսարանական կրթություն ստանալու համար։

Նշենք, որ արցախյան կողմը մինչև հիմա հաստատել է միայն Ալեն Սարգսյանի առևանգման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում