ԱՄՆ Սենատի անդամը դատապարտել է Ադրբեջանի պահվածքը

ԱՄՆ Սենատի անդամը դատապարտել է Ադրբեջանի պահվածքը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը վրդովեցուցիչ է համարել Ադրբեջանի պահվածքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր վրդովվեցուցիչ վարքագիծը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիության մերժմանը և ԿԽՄԿ-ի ծայրահեղ կարևոր աշխատանքի խաթարմանը։ Դա անընդունելի է»,-նշել է Սենատի կոմիտեի նախագահը X-ում իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր Լաչինի անցակետում երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, որոնց մեղադրում են «հանրապետության դրոշը անարգելու» մեջ: Ադրբեջանական դատարանի որոշմամբ նրանք ձերբակալվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում