1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները Ուկրաինայի օգտին․ ԱՄՆ
Նմանատիպ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հնարավորություն է փնտրում Ուկրաինա ուղարկելու ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։ Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է CBS հեռուստաալիքը։
«Մենք Կոնգրեսից թույլտվություն ենք խնդրում՝ ստացված միջոցներն օգտագործել ի շահ Ուկրաինայի ժողովրդի»,- մեջբերում է հեռուստաալիքը Արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ԱՄՆ գլխավոր դատախազ Լիզա Մոնակոյի խոսքերը։
Միացյալ Նահանգները, նշում է հեռուստաալիքը, անցյալ տարվա փետրվարից առգրավել է ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներն ամբողջ աշխարհում։
Ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին, Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում ռուսական ակտիվները կպահվեն այնքան ժամանակ, մինչև Ուկրաինային հասցված «վնասը» չփոխհատուցվի։
Հաջորդ օրը Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Արտեմ Կիրյանովը «Իզվեստիա»-յին հայտնել էր, որ Ռուսաստանի ակտիվների ապասառեցման Սպիտակ տան պայմանն անիրատեսական է, Վաշինգտոնը դա հասկանում է։
Մինչ այս՝ օգոստոսի 22-ին, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ասել էր, որ ՌԴ կառավարությունը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հետ համատեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախկինում աջակցած միջոցառումների հիման վրա պատրաստել է հրամանագրի նախագիծ՝ սառեցված ակտիվների փոխանակում սկսելու մասին։
Այժմ դրա համար ներդրվում է պատասխան գործընթաց՝ արտաքին կառավարում Ռուսաստանում ոչ բարեկամական երկրների ակտիվների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում