Հանգչի՛ր խաղաղությամբ, «օղակների արքա»․․․

Հանգչի՛ր խաղաղությամբ, «օղակների արքա»․․․

Այսօր՝ օգոստոսի 5-ին, մահացել է 20-րդ դարի լավագույն հայ մարզիկի պատվարժան տիտղոսին արժանացած Ալբերտ Ազարյանը։

Սպորտի բնագավառ բերած նորամուծությունները Ալբերտ Ազարյանին դարձրին օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Ազարյանը համաշխարհային սպորտի ամենատիտղոսակիր մարզիկներից էր, տարբեր երկրներում ամենատարբեր մրցաշարերում նա նվաճել էր 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալ, նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ էր, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, 2000 թվականին ճանաչվել էր 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը։

2023թ․ հուլիսին Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում կայացել էր «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված մեծն մարզիկին։

Ստեղծագործական թիմը փորձել էր նորովի ներկայացնել օլիմպիական խաղերի չեմպիոնի անցած սպորտային ճանապարհն ու կյանքը՝ սկսած Վանաձորում դարբնի աշխատանքից մինչև սպորտային ամենաբարձր կոչումների նվաճումը։ Այս ֆիլմով ևս մեկ անգամ հարգանքի տուրք նվիրվեց նրա անցած ճանապարհին։

«Օղակների արքան» կյանքից հեռացավ սիրով, հարգանքով ու արգահատանքով շրջապատված։  Նրա ներկայությունը յուրատեսակ շունչ էր հաղորդում հայ մարմնամարզությանը, իսկ բացակայությունը չի լրացվի ոչնչով։

Հանգչի՛ր խաղաղությամբ, վարպե՛տ․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում