ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՄԱԿ-ի առաջարկները
Նմանատիպ
Հացահատիկի գործարքի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր առաջարկները ոչ մի նոր բան չեն պարունակում և չեն կարող հիմք հանդիսանալ ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանման նորմալացման համար։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ հացահատիկի գործարքը վերսկսելու առաջարկով։ Ենթադրվում է, որ այն «ամփոփում է ՄԱԿ-ի նախկին գաղափարները, որոնք չեն աշխատել»։
«Ըստ էության, ներկայիս առաջարկները, ինչպես ՄԱԿ-ի նախկին գաղափարները, չեն պարունակում նոր տարրեր և չեն կարող հիմք հանդիսանալ մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանման նորմալացման հարցում որակական առաջընթացի հասնելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Ռուսական գյուղատնտեսական ապրանքների համար հատուկ ապահովագրական հարթակի ստեղծումը մեզ խոստացվել է 2022 թվականի օգոստոսից, սակայն անհայտ պատճառներով դա մինչ օրս չի արվել»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։