Դանիան քննարկել է F-16-ի փոխանցումն Ուկրաինային

Դանիան քննարկել է F-16-ի փոխանցումն Ուկրաինային

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Կիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Ուկրաինա F-16 կործանիչների տեղափոխման հարցը։

Ֆրեդերիկսենը այսօր ժամանել է Կիև, որտեղ ելույթ է ունեցել Գերագույն ռադայում։ Մինչ այդ նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ով նույնպես այցելել է Ուկրաինա։

«Քննարկվել են, ի թիվս այլ հարցերի, Դանիայի կողմից Ուկրաինային F-16 կործանիչների նվիրատվության մասին, որը ԱՄՆ-ը պետք է պաշտոնապես հաստատի նախքան ինքնաթիռները Ուկրաինա ժամանելը»,-  հայտնում են լրատվականները։

Ավելի վաղ Դանիան և Նիդեռլանդներն առաջինն էին, որ համաձայնել էին Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրել։ Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան երրորդ երկրներից մարտական ​​ինքնաթիռներ կստանա օդաչուների վերապատրաստման ավարտից հետո։ Պենտագոնը նաև նշել է, որ Ուկրաինան դեռևս չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ F-16-ը ընդունելու համար։

«Այս պահին ուկրաինացի զինվորականները Դանիայում մարզումներ են անցկացնում: Նրանք սովորում են թռչել F16 կործանիչներով… Դուք մոտենում եք ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին… Դանիան կաջակցի ձեզ ամբողջ ճանապարհին»,- մեջբերում է Ֆրեդերիկսենը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ը և նրա ՆԱՏՕ-ի արբանյակները ստեղծում են Ռուսաստանի Դաշնության հետ անմիջական զինված բախման վտանգ, դա հղի է աղետալի հետևանքներով։ Նրա խոսքով, այն, որ Կիևն ունի F-16 կործանիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել, Ռուսաստանի կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք։

Ռուսաստանը նախկինում նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ։ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտության մեջ, այդ թվում՝ ոչ միայն զենք մատակարարելով, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում անձնակազմի պատրաստմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում