Գուտերեշը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հույս չունի
09/09/2023 14:00
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մոտ ապագայում չի կանխատեսում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը. կողմերը, նրա խոսքերով, «որոշել են շարունակել»։
«Ես այնքան էլ հույս չունեմ, որ մոտ ապագայում մենք կունենանք խաղաղ լուծում, կարծում եմ, որ երկու կողմերն էլ որոշել են շարունակել հակամարտությունը»,- ասել է Գուտերեշը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում։