Էրդողանի և Փաշինյանի միջև կկայանա հեռախոսազրույց
11/09/2023 13:40
Նմանատիպ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 Գագաթաժողովի շրջանակներում հրավիրված ասուլիսում խոսել է Արցախում կայացած նախագահական ընտրությունների ու Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հնարավոր հեռախոսազրույցի մասին։
«Իլհամ Ալիևի հետ այս թեմայի շուրջ խոսեցի: Այս խոսակցությունից հետո էլ հավանաբար պարոն Փաշինյանի հետ կխոսեմ: Իհարկե, տարածաշրջանը խաղաղության հրավիրելուց բացի, այլ ճար չունենք: Բայց, իհարկե, Ղարաբաղում, հատկապես Խանքենդիում (Ստեփանակերտ – խմբ․) այս պահին արված քայլերը ճիշտ քայլեր չեն: Հնարավոր չէ դրանք ընդունելը: Եվրոպական միության անդամ երկրներն էլ դա չեն ընդունում»։
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Փաշինյանի հետ կայանալիք զրույցի ընթացքում այդ թեմային անդրադառնալու է և հայտնելու է իրենց համար այդ ընտրությունների ընդունելի չլինելը։