Գերմանիան ԿԽՄԿ-ին 2 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ում հումանիտար գործունեության համար

Գերմանիան ԿԽՄԿ-ին 2 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ում հումանիտար գործունեության համար

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Այս մասին  «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր` կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,- գրել է դեսպանությունը X-ի իր էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում