Կիմ Չեն Ընը առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան
Նմանատիպ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ընը մոտ օրերս պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես պարզաբանել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA), Կիմ Չեն Ընը Ռուսաստան մեկնելու ընթացքում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին Հյուսիսային Կորեայի առաջնորդի հնարավոր այցի մասին, իսկ որպես հավանական ժամկետ նշվում էր սեպտեմբերի 13-ը։
Նշենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերջին անգամ ՌԴ է այցելել 2019 թվականի ապրիլին՝ զրահապատ գնացքով։ Դա նրա առաջին այցն էր Ռուսաստան՝ 2011 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում