ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ է բացվել

ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ է բացվել

ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր գրասենյակ է բացել Տավուշի մարզկենտրոն Իջևանում։ Տեղեկությունը նշված է ԵՄ հայաստանյան առաքելության X–ի (նախկին` Twitter) պաշտոնական էջում։

Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նրանք միասին կտրել են Տավուշում գրասենյակի բացման ժապավենը։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ է բացվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Բացման արարողությանը մասնակցել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։

Ավելի վաղ գրասենյակներ էին բացվել Գորիսում, Մարտունիում, Ջերմուկում։ ՀՀ–ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ մտադիր են Հայաստանում 6 օպերատիվ հաբ ունենալ և արդեն մոտ են այդ պլանի իրականացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում