Հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող

Հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում