Հայ մարմնամարզիկները կմասնակցեն սպորտային մարմնամարզության աշխարհի առջնությանը
13/09/2023 19:45
Նմանատիպ
Հինգ հայ մարմնամարզիկ Բելգիայի Անտվերպեն քաղաքում կմասնակի սպորտային մարմնամարզության 52-րդ աշխարհի առջնությանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում։
Ֆեդերացիան նաև հրապարակել է մարմնամարզիկների անունները` Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան։
Նրանց հետ կմեկնեն մարզիչներ Հակոբ Սերոբյանը, Հայկ Նազարյանը, Սոս Սարգսյանը։
«Մեր թիմը սեպտեմբերի 11–ից ամբողջ կազմով անցկացնում է ուսումնամարզական հավաք Վրաստանի Թբիլիսի քաղաքում»,– նշում են ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում