Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով ավերվել է 50 հազար տուն
15/09/2023 10:30
Նմանատիպ
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է մոտ 50 հազար տուն, հայտնում Է ՌԻԱ Նովոստին` հղում անելով MAP գործակալությանը։
Գործակալության տվյալներով սեպտեմբերի 14-ին Ռաբաթի թագավորական պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն` երկրաշարժից տուժածներին բնակարաններով ապահովելու ծրագրի շուրջ, որը վարել է Մուհամեդ VI թագավորը։
Նշվում է, որ երկրաշարժից տուժած հինգ շրջաններում ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել է մոտ 50 հազար բնակելի շենք։ Գործակալության տվյալներով՝ Մարոկկոյի իշխանությունները երկրաշարժից տուժած յուրաքանչյուր ընտանիքի կվճարեն 30 հազար դիրհամ (2,9 հազար ԱՄՆ դոլար)։