Վեց ադրբեջանցի է մահացել ականի պայթյունից
19/09/2023 13:25
Նմանատիպ
Արցախի Մարտունու` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից վեց ադրբեջանցի է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանցից չորսը եղել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցներ, իսկ երկուսը եղել են ճանապարհների պետական գործակալության աշխատակիցներ, որոնք պայթել են տեղում պայմանագրային աշխատանքներ կատարելիս։
ՆԳՆ աշխատակիցների անուններն արդեն հայտնի են՝ Ջամալզադե Ասիմ, Շիրինով Ռամիլ, Մահմուդով Սեյմուր և Զամանով Խազար։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում կատարվածի համար մեղադրում են «հայ դիվերսանտներին»։