Կրակի ինտենսիվությունը շփման գծում նվազել է

Կրակի ինտենսիվությունը շփման գծում նվազել է

Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, ըստ որի, կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։

Գերատեսչությունը նշել է, որ ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Լայնամասշտաբ հարձակման պատճառով Ստեփանակերտում  ավիրվել են նաև քաղաքացիական կառույցներ, վիրավորվել և զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում